Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում գիշերային ժամերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում. վարչական ղեկավար
Հասարակություն
19:38 08/04/2025
Հայաստան

Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում գիշերային ժամերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում. վարչական ղեկավար

 

եղարքունիքի մարզի Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանը՝ նշելով, որ կրակոցները գիշերային ժամերին են միայն հնչում։

«Անկեղծ ասած, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կրակոցներ չէին եղել, բայց արդեն 15 օր է՝ ակտիվացել են։ Ես անձամբ երկու անգամ եմ լսել, բայց գյուղացիները գիշերը զանգում են, կամ առավոտյան գալիս են, ասում են, որ էլի կրակոցներ են լսվել։ Բարեբախտաբար, գյուղում ո՛չ մարդ, ո՛չ կենդանի չի տուժել, գույք էլ չի վնասվել»,- ասաց վարչական ղեկավարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում գիշերային ժամերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում. վարչական ղեկավար